Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ուռուցքաբանություն

«Քաղցկեղ ախտորոշումը մահապատիժ չէ»

Այսօր լրագրողների հետ հանդիպեցին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը և Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը:

 

Բանախոսներն անդրադարձան քաղցկեղ հիվանդության առաջացման, բուժման խնդիրներին` կարևորելով վաղ ախտորոշումը` որպես քաղցկեղ հիվանդության ապաքինման գրավական: Խաչանուշ Հակոբյանը հիվանդության կանխարգելման համար ընդգծեց մարդկանց մոտ իրազեկության բարձրացումը:

 

«Կենտրոնի հիմնադրման առաջին տարիներին շատ քիչ թվով կանայք էին այցելում` ստուգվելու նպատակով, իսկ վերջին տարիներին կենտրոն այցելող կանանց մոտ 30 տոկոսը գալիս է պրոֆիլակտիկայի»,- ընդգծեց Խ. Հակոբյանը:

 

«Քաղցկեղ ախտորոշումը մահապատիժ չէ»,- իր հերթին ընդգծեց Գագիկ Բազիկյանը և հավելեց, որ քաղցկեղը ունի զարգացման 4 փուլ. առաջին փուլում դիմած հիվանդների 90 տոկոսը բուժվում է, երկրորդ փուլում հիվանդների 55-60 տոկոսն է բուժվում, իսկ 3-4 փուլերում կենտրոն դիմած հիվանդների 5 տարվա ապրելիությունը կազմում է 10-12 տոկոս:

 

«Քաղցկեղը չունի իրեն բնորոշ ախտանիշներ, դա քողարկվում է այս կամ այն հիվանդությունների ախտանիշների տակ, և 2 հոգուց մեկը մեզ մոտ է գալիս ուշացած»,- ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրենը և հավելեց, որ տարեկան կենտրոն է դիմում 18-20 հազար մարդ, բուժումն անվճար է, սակայն նախնական ստուգման համար պետք է վճարել 50. 000 դրամ:

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ